Նոյեմբերի 21-ը Ողջույնի համաշխարհային օրն է

09:13   21 Նոյեմբեր 2019    166

Ողջույնի համաշխարհային օրը ամեն տարի նշվում է նոյեմբերի 21-ին: Նրա գլխավոր նպատակը լայն հասարակայնության ուշադրությունը անձնական շփման կարեւորության վրա հրավիրելն է։

Չէ՞ որ միայն բարեհամբույր շփման միջոցով, այլ ոչ թե ուժի կիրառմամբ, կարելի է լուծել ցանկացած խնդիր, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այս տոնը 1973թ․ «սառը պատերազմի» ամենաթեժ շրջանում, Եգիպտոսի եւ Իսրայելի միջեւ հակամարտությանը ի պատասխան, մտածել են Երկու ամերիկացի եղբայրներ՝ Մայքլ եւ Բրայան ՄքՔոմաքները: Օրը անհրաժեշտ էր որպես միջազգային լարվածության դեմ բողոքի միջոց։

«Պետք է հասարակ, սակայն արդյունավետ արարք»,- որոշել են եղբայրները եւ սրտառուչ ողջույններ ուղարկել աշխարհի տարբեր անկյուններ։ Նրանք ոչ մեկի չեն պարտադրել իրենց գաղափարները։

Այդ գաղափարն իր աջակիցներին է գտել աշխարհի 180 երկրներում։ Այդ օրվանից Ողջույնի համաշխարհային օրը նշվում է բոլոր տարիքի եւ մասնագիտության տեր մարդկանց՝ քաղաքական առաջնորդների, արդյունաբերական մագնատների, համաշխարհային ճանաչում ունեցող կինոաստղերի եւ այլոց կողմից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները