Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկը պատրաստվում է ֆաբրիկայով էքսկուրսիա անցկացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, տեղեկացնում է
Hayatsk.info-ն։
Ընկերությունը քննադատության է ենթարկվել Թրամփի կողմից՝ կապված այն բանի հետ, որ իր արտադրանքի մեծ մասը Չինաստանում է արտադրում։ Սակայն Կուկը եւ Թրամփը լավ հարաբերություններ ունեն։
Ըստ Apple-ի, 3 3լրդ ք/ֆուտ տարածքով նոր կամպուսում, որի կառուցման ընդհանուր արժեքը կկազմի 1 մլրդ դոլար, սկզբնական փուլում կտեղակայվեն 5000 աշխատակիցներ, սակայն այնուհետեւ դրա հնարավորությունները կաճեն մինչեւ 15 000-ի։
Օստինը ԱՄՆ-ի ամենաարագ զարգացող քաղաքներից է, որը մոտ 1 մլն բնակչություն ունի։
Ընկերությունը նաեւ շարունակում է ընդլայնվել Բոուլդերում, Կալվեր Սիթիում, Նյու Յորքում, Փիթսբուրգում, Սան Դիեգոյում եւ Սիեթլում։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ