Բրիտանիայի բնակիչը վիճակախաղով 135,8 մլն դոլար է շահել

09:54   21 Նոյեմբեր 2019    311

Մեծ Բրիտանիայի բնակիչը դարձել է EuroMillions վիճակախաղի հաղթող՝ 135,8 մլն դոլարի չափով։

Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Բի-բի-սի կորպորացիան՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության Ազգային վիճակախաղի ներկայացուցիչ Էնդի Քարթերին։

Սա արդեն, ըստ նրա, EuroMillions-ի վեցերորդ ջեքփոթն է այս տարի Բրիտանական կղզիներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հոկտեմբերին բրիտանացին շահել էր EuroMillions-ում ավելի քան 208 մլն դոլար՝ այդ վիճակախաղի ռեկորդային մրցանակ թագավորության պատմության մեջ։ Նա անմիջապես մտավ երկրի ամենահարուստ 1000 մարդկանց ցուցակ, որն ամեն տարի կազմում է The Sunday Times-ը։ Պարբերականի 2019 թվականի վարկանիշում ջեքփոթի հաղթողը առաջ անցավ երգիչներ Թոմ Ջոնսից եւ Էդ Շիրանից։ Վարկանիշի առաջին տեղը զբաղեցրին հնդիկ գործարարներ Շրի եւ Գոպի Ինդույաները՝ 28,5 մլրդ դոլարով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները