Ադրբեջանը ահաբեկչության ցածր մակարդակ ունեցող երկրների շարքում է

09:00   21 Նոյեմբեր 2019    319

Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը զբաղեցրել է 103-րդ տեղը՝ առաջադիմելով 5 հորիզոնականով:

Ադրբեջանը հայտնվել է ահաբեկչության սպառնալիքի ցածր մակարդակով երկրների ցանկում, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Տնտեսության և խաղաղության լոնդոնյան ինստիտուտի» զեկույցին:


Ռուսաստանը 37-րդ տեղում է (ահաբեկչության սպառնալիքի միջին մակարդակ), Վրաստանը՝ 90-րդ (ահաբեկչության սպառնալիքի ցածր մակարդակ), Հայաստանը՝ 94-րդ (ահաբեկչության սպառնալիքի ցածր մակարդակ), Թուրքիան՝ 16-րդ (ահաբեկչության սպառնալիքի բարձր մակարդակ), Իրանը՝ 39-րդ (ահաբեկչության սպառնալիքի միջին մակարդակ) տեղում:

Ահաբեկչության սպառնալիքի առումով ամենավտանգավոր երկրներն են Աֆղանստանը, Իրաքը, Նիգերիան և Սիրիան, իսկ ամենաանվտանգ երկրները՝ Բելառուսը, Մավրիտանիան, Մոնղոլիան, Ռումինիան, Խորվաթիան, Կուբան, Սինգապուրը, Հյուսիսային Կորեան և այլն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան    


Վերնագիրի այլ պիտակները