ԴՆԹ թեստը ճանաչել է Ջո Բայդենի որդու հայրությունը

10:21   21 Նոյեմբեր 2019    309

ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդուց՝ Հանթերից, երեխա ունենալու մասին հայտարարած կինը, չի ստում։

Նա Արքանզասի 28-ամյա բնակչուհի Լունդեն Ռոբերթսն է, հաղորդում է Page Six-ը։

Ամերիկուհու խոսքով՝ թեստը պարզել է Բայդենի հայրությունը, չնայած վերջինը հակառակն է պնդում։

«Այժմ նա չպետք է վիճարկի ԴՆԹ թեստի արդյունքները կամ թեստավորման գործընթացը»,-հայտարարել է Ռոբերթսը։

Ռոբերթսի և Բայդենի երեխան լույս աշխարհ է եկել 2018-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները