Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նոյեմբերի 20-ին հայտնել է ԵԺԿ մամուլի ծառայությունը, գրում է DW-ն:
Քվեարկությունը կայացել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում՝ կուսակցության 24-րդ համագումարի ընթացքում:
Տուսկի օգտին քվեարկել է 491 պատվիրակ, ինչը կազմում է ընդհանուր ձայների 93 տոկոսը, դեմ է քվեարկել 37 պատվիրակ:
Քաղաքական գործիչը ԵԺԿ նախագահի պաշտոնը կստանձնի 2019 թվականի դեկտեմբերի 1-ից՝ այդ պաշտոնում փոխարինելով Ժոզեֆ Դոյլին:
Կուսակցության նորընտիր առաջնորդը նոր պաշտոնում մտադիր է ակտիվորեն պայքարել պոպուլիզմի դեմ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Տուսկ