Ռուսաստանի կալանած ուկրաինական նավերը ժամանել են Ուկրաինա

10:36   21 Նոյեմբեր 2019    380

Ռուսաստանի կալանած ուկրաինական «Բերդյանսկ» և «Նիկոպոլ» մոտորանավակները և «Յանի Կապու» քարշանավը նոյեմբերի 20-ին ժամանել են Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Օչակովի նավահանգիստ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է gordonua.com կայքը:

Նավերն ուղեկցել են «Տիտան» և «Գայդամակա» քարշանավերը և «Սապֆիր» որոնողափրկարարական նավը, որոնք դուրս էին եկել Օդեսայի, Չեռնոմորսկի և Յուժնիի նավահանգիստներից:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Իգոր Վորոնչենկոն տեղեկացրել է, որ ռուսները կալանած նավերում ապամոնտաժել են կապի և տեղորոշման որոշ միջոցներ: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ավելի ստույգ տեղեկություն կլինի, երբ Հետաքննությունների պետական բյուրոն և Ռազմական դատախազությունն անցկացնեն հետաքննություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները