Թբիլիսիում բողոքի ակցիայի տասը մասնակիցներ վարչական կալանքի են ենթարկվել

10:50   21 Նոյեմբեր 2019    219

Թբիլիսիի քաղաքային դատարանը լույս նոյեմբերի 21-ի գիշերը որոշում Է ընդունել 5-ից մինչեւ 13 օր ժամկետով վարչական կալանքի տակ վերցնել նոյեմբերի 18-ին խորհրդարանի շենքի մոտ ակցիայի՝ բերման ենթարկված տասը մասնակիցների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատավոր Վլադիմիր Պիլիշվիլիի վճռին դատապարտյալները եւ դատավարությանը ներկա քաղաքացիներն արձագանքել են բողոքով:

Դատավորը նաեւ վճռել Է ձերբակալվածներից մեկին տուգանել հազար լարիի (335 դոլարի) չափով: Ակցիայի ընթացքում ձերբակալված եւս 25 անձանց գործերը քննվելու են նոյեմբերի 21-ին: Ձերբակալված «Գիրչի» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեի գործը քննվելու Է առանձին:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ նոյեմբերի 18-ին ոստիկանության կողմից ակցիայի ցրման ընթացքում բերման Է ենթարկվել դրա 37 մասնակից: Նրանց բոլորին վարչական մեղադրանքներ են առաջադրված ոստիկանների կրագադրությունները չկատարելու եւ մանր խուլիգանության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թբիլիսի  


Վերնագիրի այլ պիտակները