Պայթյուն Իտալիայի հրավառելիքի գործարանում․ կան զոհեր

10:58   21 Նոյեմբեր 2019    200

Սիցիլիա կղզու վրա գտնվող Մեսինա նահանգի հրավառելիքի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։

Զոհվել է 4 մարդ, ևս 2-ն անհետ կորել են։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։

Նշվում է, որ զոհերի թվում է գործարանի սեփականատիրոջ 71-ամյա կինը։ Տուժածները հոսպիտալացվել են։

Փրկարարները մարել են կրակն ու սկսել տարածքից հեռացնել փլատակները։

Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գործարանում օգտագործված եռակցման սարքի պատճառով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները