Մեղադրում են նախկին ընկերուհու ինտիմ լուսանկարները տարածելու մեջ

11:21   21 Նոյեմբեր 2019    266

ԱՄՆ Ինդիանա նահանգի դպրոցների մեկի ուսուցիչ Ջեյսոն Հոլթին մեղադրում են այն բանում, որ նա տարածել է իր նախկին ընկերուհու ինտիմ լուսանկարները։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Daily Mail-ը։ 42-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Տուժած ճանաչված նախկին ընկերուհին հայտարարել է, որ տղամարդը իրեն զանգահարել է տարբեր անհայտ համարներից, սպառնացել, կապ հաստատել ազգականների հետ, նրանց ուղարկել իր ինտիմ լուսանկարները։ Ոստիկանությունը սկսել է քննություն դեպքի հետ կապված։ Դեպքի առնչությամբ առաջին դատական նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները