Գերմանացի պատգամավորը ԱՄՆ-ին կոչ է արել դուրս բերել իր միջուկային զենքը Գերմանիայի տարածքից

11:28   21 Նոյեմբեր 2019    266

Միացյալ Նահանգները պետք է դուրս բերի իր միջուկային զենքը Գերմանիայի տարածքից։

Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի Ձախերի կուսակցության ֆրակցիայի նախագահ Դիտմար Բարչը՝ «Արդար Ռուսաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ Գերմանիայի տարածքից դուրս բերվի ամերիկյան միջուկային զենքը։ Սուր է դրված նաեւ ամերիկյան ռազմական բազայի ներկայության հարցը մեր երկրում։ Գերմանիայի բնակիչների մեծ մասը համակարծիք են մեզ հետ»,- ասել է Բարչը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները