Ռուսական ռազմական ոստիկանությունը զբաղեցրել է Սիրիայում ԱՄՆ-ի նախկին բազան

11:35   21 Նոյեմբեր 2019    297

Ռուսական ռազմական ոստիկանությունը Սիրիայի հյուսիսում զբաղեցրել է ԱՄՆ-ի լքած «Սիրին» բազան ռուսական ռազմական ոստիկանության ավագ տեսուչ Սաֆար Սաֆարովի խոսքերին հղումով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա այդ բազան գլխավոր կետերից մեկն է համարել։ Այս պահին ռուսաստանցի զինվորականները կարող են ուղեկցել մարդասիրական օգնության շարասյուները, որոնք անցնում են Մանբիջով։

«Ամերիկացիների հեռանալուց ի վեր մեր պատասխանատվության գոտում է հայտնվել Մանբիջի ամբողջ տարածքը»,- մանրամասնել է Սաֆարովը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաֆար-Սաֆարով  


Վերնագիրի այլ պիտակները