Պուտինը նշել է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառը. VIDEO

11:42   21 Նոյեմբեր 2019    230

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու է փլուզվել ԽՍՀՄ-ը:

Նրա կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզման պատճառը ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականությունն է եղել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է ren.tv-ն:

«Ոչ արդյունավետ տնտեսական քաղաքականության արդյունքներն ազդեցին նաև քաղաքական կյանքի վրա: Փլուզման արդյունքներն ավելի վատն էին, քան մարդիկ կարծում էին և կարող էին պատկերացնել անգամ իրենց ամենավատ երազներում»,-նշել է Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ֆորումի ժամանակ:

ՌԴ նախագահի կարծիքով՝ ԽՍՀՄ փլուզումը ոչ մի կապ չունի մերձբալթյան երկրներում ազգայնականության աճի հետ:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   ԽՍՀՄ  


Վերնագիրի այլ պիտակները