Գրետա Տունբերգը խաղաղության մանկական մրցանակի է արժանացել

11:47   21 Նոյեմբեր 2019    230

Հաագայում նոյեմբերի 20-ին կայացել է Խաղաղության միջազգային մանկական մրցանակի հանձնման արարողությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ մրցույթի պատմության մեջ առաջին անգամ դափնեկիրներ են դարձել միանգամից երկու դեռահաս՝ շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը և կամերունցի իրավապաշտպան Դիվինա Մալումը:

Տունբերգն անձամբ չի կարողացել ներկա գտնվել արարողությանը, քանի որ ներկայում Ատլանտյան օվկիանոսով Իսպանիա է ուղևորվում՝ մասնակցելու կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի խորհրդաժողովին:

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը: Հուսով եմ, որ ինձ կհաջողվի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, երբ հասնեմ ցամաք»,- նշել է Տունբերգը ներկաներին ուղղված կարճ ուղերձում:

Մալումն իր մրցանակը նվիրել է այն երեխաներին, որոնք դաժան պատերազմական հանցագործությունների զոհեր են դառնում:

«Խոստանում եմ մնալ Կամերունում և ամբողջ Աֆրիկայում այն ամենախոցելի երեխաների ձայնը, որոնք զուրկ են ձայնից»,- ընդգծել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գրետա-Տունբերգ  


Վերնագիրի այլ պիտակները