«Նավերի վերադարձի դիմաց ես ոչինչ չեմ խոստացել Ռուսաստանին». Զելենսկի

11:56   21 Նոյեմբեր 2019    214

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կերչի նեղուցում Ռուսաստանի կալանած նավերի և նավաստիների վերադարձի դիմաց ինքը ոչինչ չի խոստացել Ռուսաստանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

«Ես մեր նավաստիների ու նավերի վերադարձի մասին պայմանավորվել եմ առանց որևէ նախապայմանի, հեռախոսով: Ես ոչ մի տեղ ոչինչ չեմ ստորագրել, ոչինչ չեմ խոստացել: Մենք գիտենք, որ այս իրավիճակում ճիշտ ենք, այդ իսկ պատճառով մեր նավաստիները պետք է վերադառնային: Եվ ես շնորհակալ եմ բոլորին, որոնք արեցին սա: Ոչ մի նախապայման չկա»,- նշել է Զելենսկին լրագրողների հետ զրույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զելենսկի  


Վերնագիրի այլ պիտակները