Telegram-ի ստեղծողը հորդորել Է օգտատերերին հեռացնել WhatsApp-ն իրենց սմարթֆոններից

12:01   21 Նոյեմբեր 2019    221

Telegram մեսենջերի ստեղծող Պավել Դուրովը WhatsApp մեսենջերի բոլոր օգտատերերին հորդորել Է հեռացնել այն իրենց սմարթֆոններից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իր տելեգրամ-ալիքում Դուրովը պատմել Է, որ WhatsApp-ը սմարթֆոնում տեղեկավտությունը խոցելի Է դարձնում հաքերների եւ անվտանգության պետական ծառայությունների համար: Նրա խոսքով՝ նրանք կարող են դեպի բոլոր տվյալները մուտք ստանալ՝ տեսանյութ ուղարկելով հասցեատիրոջը:

Դուրովը համոզված Է, որ այդ ծրագրի նոր խոցելիությունները կօգտագործեն լրագրողների եւ իրավապաշտպանների իրավունքների խախտման համար, իսկ ԱՄՆ-ն ստացված տեղեկատվությունը կհանձնի այլ երկրների հատուկ ծառայություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Telegram  


Վերնագիրի այլ պիտակները