Հրապարակվել է ուսանողուհուն մասնատած դասախոսի ինքնասպանության փորձի կադրերը

12:17   21 Նոյեմբեր 2019    333

Համացանցում հայտնվել է Պետերբուգի պետական համալսարանի դասախոս Օլեգ Սոկոլովի բնակարանում փորձաքննության ժամանակ արված տեսանյութը, որի ընթացքում նա փորձել է ինքնասպան լինել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կադրերում երևում է, թե ինչպես է դասախոսը սեղանի վրայից կտրուկ վերցնում ինչ-որ բան, սակայն նրան կանգնեցնում են ոստիկանության աշխատակիցները: Դրանից հետո իրավապահներից մեկը հորդորել է դասախոսին այլևս նման բան չանել։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 15-ին, հայտնել ենք, որ փորձաքննության ժամանակ Օլեգ Սոկոլովը փորձել է ինքնասպան լինել: Փորձաքննության անաչառության համար նրան ազատել էին ձեռնաշղթաներից: Այդ պահին դասախոսը կտրուկ մոտեցել է սեղանի մոտ, որտեղ դրված է եղել դաշույնը և փորձել վնասել իրեն:

Սոկոլովի փաստաբանը հավելել է, որ քննչական գործողությունների ընթացքում մեղադրյալը կրել է հատուկ բաճկոն և սաղավարտ, այն դեպքերի համար, երբ ինչ-որ մեկը կփորձի վնասել նրան:



Hayatsk.info

Հեշթեգներ: Պետերբուգ  


Վերնագիրի այլ պիտակները