Հայ զինակոչիկը դանակահարել է զինկոմիսարիատի աշխատակցին ու փախել

12:36   21 Նոյեմբեր 2019    881

Հայաստանի Կոտայքի մարզի զինկոմիսարիատում զինակոչիկը դանակով հարվածել է զինկոմիսարիատի աշխատակիցներից մեկին ու դիմել փախուստի:

Տեղեկությունը ԶԼՄ-ների հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության վարչությունից:

«Ձեր նշած միջադեպը տեղի ունեցել է, գործով զբաղվում է Ռազմական ոստիկանությունը»,–հայտնեցին ոստիկանությունից:

Դեպքի վերաբերյալ մանրամասներ Հայաստանի Պաշտպանության նախարարությունից ճշտել չհաջողվեց:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները