ԱՄՆ-ը Հրվ. Կորեայից դուրս կբերի 4 հազար զինվորականի, եթե Սեուլը հրաժարվի ավելի շատ վճարել

12:54   21 Նոյեմբեր 2019    338

ԱՄՆ-ը քննարկում Է Կորեայի Հանրապետությունում իր 28-հազարանոց զորակազմը 4 հազարով կրճատելու հնարավորությունը, եթե Սեուլը հրաժարվի զգալիորեն ավելացնել այն պահելու վճարումները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել Է The Chosun Ilbo հարավկորեական թերթը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուր Վաշինգտոնում:

«Որքան հայտնի Է, Պենտագոնը պատրաստվում Է մի բրիգադ դուրս բերել Հարավային Կորեայից, եթե բանակցություններն ընթանան ոչ այնպես, ինչպես դա կցանկանար ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը»,-հրատարակությունը մեջբերում Է աղբյուրի խոսքը:

Կորեայի Հանրապետությունում ներկայում գտնվում Է 28,5 հազար ամերիկացի զինծառայող: Մի բրիգադը հաշվում Է 3-ից մինչեւ 4 հազար մարդ: Անցյալ տարի ամերիկյան կողմը հայտարարել Էր Հարավային Կորեայի ծախսերն զգալիորեն ավելացնելու անհրաժեշտության մասին, քանի որ այնտեղ 28-հազարանոց զորակազմ պահելը Վաշինգտոնի վրա տարեկան նստում Է մոտավորապես 5 մլրդ դոլար:

ԱՄՆ-ի զորակազմը պահելու Սեուլի ծախսերը 2019 թվականին ավելացվել Էին 8,2 տոկոսով՝ մինչեւ 1,04 տրլն վոն (915 մլն դոլար): Նոյեմբերի 7-ին YTN հեռուստաալիքը, վկայակոչելով Կորեայի Հանրապետության միավորման խորհրդարանական կոմիտեի ղեկավար Յուն Սան Հյոնին, հայտնել Է, որ Վաշինգտոնը Սեուլից պահանջել Է համատեղ պաշտպանության համար Հարավային Կորեայի մուծումների բաժինը մեծացնել գրեթե հինգ անգամ՝ մինչեւ 4,7 մլրդ դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Հրվ-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները