«Մանկական Եվրատեսիլ 2019»-ի ՌԴ-ի մասնակիցն առաջին փորձի ժամանակ կորցրել է գիտակցությունը

13:43   21 Նոյեմբեր 2019    253

«Մանկական Եվրատեսիլ 2019»-ի Ռուսաստանի ներկայացուցիչ 13-ամյա Դենբերել Օրժակը մրցույթի առաջին փորձի ժամանակ բեմի վրա կորցրել է գիտակցությունը:

«Օրժակին տեղափոխել են հիվանդանոց: Այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- հայտնում է աղբյուրը: Բժիշկները երեխային հանգիստ են խորհուրդ տվել և նշել են, որ նա դեռ կմնա հիվանդանոցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ Մանկական Եվրատեսիլ 2019 երգի միջազգային մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 24-ին` Լեհաստանի Գլիվիցե քաղաքում։ Մրցույթին կմասնակցի 19 երկիր, այդ թվում` Հայաստանը: Մեր երկիրը կներկայացնի Կարինա Իգնատյանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները