Նույնիսկ օրական մեկ գավաթ կարմիր գինին կարող է ալկոհոլից կախվածություն առաջացնել. ֆրանսիացի բժիշկ

13:35   21 Նոյեմբեր 2019    231

Յուրաքանչյուր օր ալկոհոլ օգտագործելը կարող է մեծ վտանգ ներկայացնել առողջության համար, իսկ երեկոյի ընթացքում մեկ գավաթով սահմանափակվել չկարողանալն արդեն խոսում է կախվածության մասին:

Բացի այդ, ալկոհոլից հրաժարվելու անկարողությունը, չնայած հասցված վնասներին և հետևանքներին, համարվում է ալկոհոլից կախվածության ախտանիշ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախանշաններից է նաև այն, երբ մարդու առօրյա կյանքը պտտվում է ալկոհոլի և այն ձեռք բերելու մտադրության շուրջ:

«Եթե Դուք խմում եք առաջին գավաթը, որպեսզի հագեցնեք խմելու ծարավը, իսկ հետո որոշ ժամանակ Ձեզ լավ եք զգում, դա ևս խոսում է կախվածության մասին:

Խմիչքի ընտրությունը չի ազդում կախվածության վրա: Նույնիսկ մեկ գավաթ կարմիր գինի օրական խմելը պարունակում է վտանգ, չնայած այն հանգամանքին, որ այն համեմատաբար քիչ ալկոհոլ է պարունակում»,- ասել է Լորբերգը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները