«Կարծում եմ, պետք է ապաքրեականացնել մարիխուանան: Վերջ: Կարծում եմ, բոլոր նրանք, ում դեմ գործ է հարուցվել դրա հետ կապված, պետք է ազատ արձակվեն բանտից»,- ասել է նա հեռուստաբանավեճի ժամանակ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Այնուամենայնիվ, Բայդենը հորդորել է ուսումնասիրել մարիխուանայի երկարատև օգտագործման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա:
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների միջև նախընտրական հեռուստաբանավեճերի հինգերորդ փուլը տեղի է ունենում Ատլանտայում: Հեռարձակումը վարում է MSMBC հեռուստաալիքը:
Սոցիոլոգների տվյալներով, դեմոկրատ-թեկնածուներից առաջատարը շարունակում է մնալ Ջո Բայդենը: Նրան հաջորդում է սենատոր Էլիզաբեթ Ուորենը: Առաջատարների եռյակը եզրափակում է Բեռնի Սանդերսը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ջո-Բայդեն
ԱՄՆ