ԱՄՆ-ում՝ դպրոցի ավտոկայանատեղիում, ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել

14:35   21 Նոյեմբեր 2019    259

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում՝ դպրոցական ավտոկայանատեղիում, ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչպես հայտնել է ոստիկանության աշխատակից Ջինա Թեփուրթենը, ավտոկայանատեղիում կասկածելի նյութի առկայության վերաբերյալ հաղորդումը ստացվել է երեքշաբթի՝ տեղական ժամանակով 11։30-ի սահմաններում։ Ինքնաշեն ռումբը հայտնաբերել է դպրոցի այգեպանը, որն այն տարել է դպրոցի վարչական հատված և տեղեկացրել ղեկավարությանը։

Դպրոց ժամանած ոստիկանությունը հայտնել է, որ հայտնաբերվածն ինքնաշեն պայթուցիկ նյութ է։ Տարհանումից հետո ռումբը վնասազերծվել է։ Բացի նշվածից՝ շենքի տարածքում խուզարկություն է անցկացվել, ինչի արդյունքում որևէ կասկածելի իր չի հայտնաբերվել։

Դեպքի առնչությամբ ոստիկանությունը քննություն է անցկացնում։ Դպրոցում դասապրոցեսը կվերսկսվի հինգշաբթի։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները