Գախարիան հանրահավաքի ելած ընդդիմությանը որակել Է անպատասխանատու քաղաքական գործիչներ

14:49   21 Նոյեմբեր 2019    235

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան նոյեմբերի 21-ին կառավարության նիստում հայտարարել Է, որ անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այն, որ Վրաստանում իրադրության ապակայունացումն անդրադառնում Է տնտեսության եւ ամբողջ երկրի զարգացման վրա:

Թբիլիսիում բողոքի ալիքը չի դադարում նոյեմբերի 14-ից, երբ խորհրդարանը ձախողեց 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում խառը համակարգից համամասնականի անցնելու սահմանադրական ուղղումների ընդունումը:

Պարբերաբար բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ: Նոյեմբերի 19-ին բանը հասել Է նրան, որ խորհրդարանի մուտքերն արգելափակող բողոքողներին հարկ Է եղել հետ մղել հատուկ նշանակության ուժերով:

«Անպատասխանատու քաղաքական գործիչները հաշվի չեն առնում այսօրվա դրությամբ մեր քաղաքացիների, մեր երկրի զարգացման համար ամենակարեւոր չափումը, այն Է՝ տնտեսական զարգացումը, տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը: Մենք՝ որպես պատասխանատու ուժ եւ Վրաստանի կառավարություն, պետք Է որոշակի քայլեր անենք, որպեսզի համարժեք պատասխան տրվի այդօրինակ մարտահրավերներին»,-ասել Է Գախարիան: Հանրահավաքի մասնակիցները պահանջում են կառավարության հրաժարականը եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում՝ համամասնական համակարգով:

Չնայած պետական հիմնարկությունները ու մանավանդ երկրի գլխավոր հաստատություններից մեկը՝ խորհրդարանը, չարգելափակելու ոստիկանության եւ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կառավարող կուսակցության ղեկավարների բազմաթիվ կոչերին, բողոքող ընդդիմությունը եւ երիտասարդական շարժումները մտադիր չեն ընկրկել:

Նրանք հայտարարել են, որ ամեն շաբաթ՝ երկուշաբթի օրվանից, կսկսեն պիկետել խորհրդարանի մուտքերը, որպեսզի առավելագույն անհարմարություն ստեղծեն պատգամավորների համար: Հաջորդ շաբաթ պետք Է տեղի ունենան լիագումար նիստեր:՛

Hayatsk.info

Հեշթեգներ: Գախարիա  


Վերնագիրի այլ պիտակները