Սկսվեց Լավրովի հանդիպումը Մամեդյարովի հետ

12:00   03 Դեկտեմբեր 2019    666

Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարների դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունենում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում:

Հանդիպմանը կքննարկվեն երկու երկրների համագործակցության հարցերը: Նախարարները նաև կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ և կքննարկեն ղարաբաղյան հիմնահարցի լուծման ուղիները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   Մամեդյարով  


Վերնագիրի այլ պիտակները