Եզդի զինվորի հարազատները պահանջում են հայտնաբերել իրական հանցագործին. VIDEO

17:00   03 Դեկտեմբեր 2019    1444

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ժամը 06:50-ի սահմանում, Ղարաբաղի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել եզդի զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ հայ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել էր:

Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներն ու համագյուղացիներն այս պահին գտնվում են դատաբժշկական գիտագործական կենտրոնում:

Հայկական ԶԼՄ-ների հետ զրույցում Արթուր Աջամյանի հարազատները հայտնեցին, որ թույլ չեն տալու իրականացնել դիահերձման աշխատանքները, քանի դեռ տեսագրությունն ապահովված չէ:

Վերջիններս պնդում են այն փաստը, որ շարքային զինծառայող Արթուր Աջամյաննին սպանել են:

«Այստեղից մեկ քայլ չենք հեռանալու մինչև չպարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ինչու են սպանել մեր զինվորին: Մենք ամեն օր իր հետ խոսել ենք, երբեք չի դժգոհել ծառայությունից: Երեկ էլ իր ծնունդն էր»,-ասաց հորաքույրը՝ Էլիանորա Աջամյանը:

Նշենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:





Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները