ՀՅԴ երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատը՝ փորձելով մտնել ԿԳՄՍ նախարարության շենք. VIDEO

17:17   03 Դեկտեմբեր 2019    740

ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները նախարարի հետ հանդիպման հնարավորություն չստանալուց հետո կոչ արեցին բարձրանալ նախարարության շենք ու ինքնուրույն կազմակերպել նախարարի հետ հանդիպում:

«Սա անբարտավան կեցված է նախարարության կողմից: Այդ ձևով ժողովրդի հետ հանդիպում չի կազմակերպվում, երևի պիտի գնայինք, խնդրեինք կամ չգիտեմ ինչ անեինք, որ իրենց հետ հանդիպեինք: Նախարարի կեցվածքը շատ բացասական ենք համարում, ապակառուցողական, բայց մենք շարունակում ենք գտնվել կառուցողական դաշտում և ինքներս հիմա կկազմակերպենք այս հանդիպումը։ Կոչ եմ անում բոլորիդ հենց հիմա բարձրանալ նախարարոթյուն և հանդիպել նախարարի հետ», - ասաց երիտասարդներից մեկը:

Այդ կոչից հետո երիտասարդները ճեղքեցին ոստիկանական պատը և այս պահին փորձում են ներս մտնել նախարարության շենք:

Այս պահին նախարարության դիմաց լարված վիճակ է:







Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները