Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք, դին կբերենք այստեղ. զոհված զինծառայողի հորեղբայր

16:08   04 Դեկտեմբեր 2019    559

Եթե մի ժամվա մեջ մենք դրական պատասխան չստանանք, դին կբերենք այստեղ:

Այս մասին քիչ առաջ ԱԺ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նախօրեին մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր Աջամյանի հորեղբայրը:

«Թող ինքնասպանություն պիտակը չկպցնեն, եթե գործը հետաքննության մեջ է, ի՞նչ իրավունքով են համացանցում նմանատիպ տեղեկություն տարածում: Կրակել են, սպանել են՝ ասեք՝ սպանել են: Շատ լավ գիտեմ, հնարավոր է՝ անգամ սպանած լիներ: Եթե զինվոր լիներ, կարող է ասեին, բայց հիմա պահում են, կոծկում: Սպանել-սպանել եք՝ գոնե մի կոծկեք»,- ասաց զոհված զինծառայողի հորեղբայրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները