Fox News-ի հաղորդավարը խոսել է ԱՄՆ-ի վրա Պուտինի ազդեցության մասին

16:17   04 Դեկտեմբեր 2019    226

Fox News-ի հաղորդավար Տակեր Կարլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի քիչ է ատում է ԱՄՆ-ին, քան ամերիկյան որոշ լիբերալ լրագրողներ:

Նա իր կարծիքը հայտնել է «Tucker Carlson Tonight» հաղորդաշարի ժամանակ, փոխանցում է Լենտան։

«Իհարկե հեգնանքն այն է, որ Պուտինն, իր բոլոր թերություններով հանդերձ, չի ատում Ամերիկային այնքան, որքան այդ մարդիկ: Նրանք իսկապես չեն սիրում մեր երկիրը: Եվ նրանք այլ մարդկանց դավաճաններ են անվանո՞ւմ: Այդ մարդիկ Ռուսաստանի մասին ոչինչ չգիտեն, նրանք ռուսերեն չեն խոսում, նրանք չեն կարողանա ասել նույնիսկ Ռուսաստանի առնվազն երեք քաղաքի անուն»,-ասել է Կարլսոնը:

Նա առանձնացրել է NBC-ի հաղորդավար Չակ Թոդին, ով պարբերաբար խոսում է ԱՄՆ քաղաքականության վրա Ռուսաստանի ազդեցության մասին․ «Բայց մենք արդեն գիտենք, որ դա այդպես չէ: Ռուսաստանը չի խառնվել մեր ժողովրդավարությանը: Դա ընդամենը Հիլարի Քլինթոնի շտաբի կողմից ստեղծված քննարկման թեման էր, որպեսզի բացատրեին վերջին նախագահական ընտրություններում անսպասելի պարտությունը»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները