ԲՀԿ-ն քաղաքական բոյկոտ հայտարարեց

16:25   04 Դեկտեմբեր 2019    595

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Հայաստանի ԱԺ խմբակցությունը հայտարարություն արեց խորհրդարանի դահլիճում եւ հեռացավ։

Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հայտարարեց, որ 2 օր է՝ խորհրդարանը քննարկում է Գագիկ Ծառուկյանի նախօրեի հայտարարությունը, որի իմաստն այն էր, որ ներդրումների համար բարենպաստ միջավայր չի ստեղծվել։

Եւ օրակարգից շեղվելով քննարկումներ են գնում, իրենց ասում են, թե՝ քանի գլխանի էիք, որ չընտրեիք Նիկոլ Փաշինյանին եւ այլն։

Արման Աբովյանն ասել է, որ ԱԺ-ն դարձրել եք «մառազմի եւ մազոխիզմի փառատոն», ուստի իրենք հայտարարում են քաղաքական բոյկոտ եւ հեռանում են նիստից, եւ չեն մասնակցելու նաեւ կառավարության հետ հարցուպատասխանին։ Եւ դրա պատասխանատուն իշխող ուժն է։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները