Մերկելը չի համաձայնել Մակրոնի՝ «ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է» պնդմանը

16:34   04 Դեկտեմբեր 2019    208

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է բացահայտ խոսեն վիճելի հարցերի շուրջ. հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովի ժամանակ արած հայտարարությունը:

«Գոյություն ունեցող բոլոր տարաձայնությունների պարագայում մենք պետք է խոսենք, պետք է քննարկենք ՆԱՏՕ-ի ապագան և ռազմավարական բնույթի ընդհանուր հիմնահարցերը»,- պարզաբանել է Մերկելն ու ավելացրել. «Բայց ես համեմատաբար լավատեսորեն եմ տրամադրված հանդիպումից առաջ»:

Նշվում է՝ կանցլերի հայտարարությունները հնչել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշինքի վիճակի վերաբերյալ վիճաբանության ֆոնին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները