Գերմանիան աղմկոտ սպանության գործով երկու ռուս դիվանագետի է արտաքսել

16:42   04 Դեկտեմբեր 2019    244

Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործով Գերմանիայի կառավարությունը երկրից վտարել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների երկու աշխատակցի, որոնք աշխատում են Ռուսաստանի դեսպանատանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Շպիգելը՝ հղում անելով իր աղբյուրին:

Գերմանիայի ԱԳՆ-ն երկու աշխատակիցներին անցանկալի անձ է հայտարարել:

Գերմանիայի Գլխավոր դատախազությունը վարկած ունի, որ աղմկոտ սպանությունը կարող էր կատարվել Ռուսաստանի կամ էլ Չեչնիայի պետական մարմինների պատվերով:

Տեղեկացնենք, որ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլին սպանվել է 2019 թվականի օգոստոսի 23-ին: Ռուսաստանում նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարված ահաբեկչության հոդվածով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները