Հրվ. Կորեայի նախագահի աշխատակազմում կոռուպցիայի գործով խուզարկություններ են կատարվում

16:54   04 Դեկտեմբեր 2019    226

Կորեայի Հանրապետության դատախազությունը խուզարկություններ է սկսել Կապույտ տանը (նախագահի աշխատակազմում)՝ Պուսան քաղաքի նախկին փոխքաղաքապետ Յու Չժե Սուի կաշառակերության հանցանշանները թաքցնելու հետ կապված, տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ հղում կատարելով Yonhap գործակալությանը։

Նրա տվյալներով՝ 2017 թվականին Յու Չժե Սուն կարող էր առանձնակի խոշոր չափերի կաշառք վերցնել տարբեր ձեռնարկություններից՝ օգտվելով ֆինանսական ծառայությունների պետական հանձնաժողովի ղեկավարի իր պաշտոնից։ Այն ժամանակ նախագահի քաղաքացիական հարցերով խորհրդականին կից քննիչների հատուկ խումբը նրա հանդեպ հսկողություն էր սահմանել՝ կոռուպցիայի մեջ կասկածանքով։ Բայց անհայտ պատճառով Յու Չժե Սուն չի ենթարկվել պատասխանատվության եւ 2018-ին զբաղեցրել է Պուսանի տնտեսական հարցերով փոխքաղաքապետի պաշտոնը։

Yonhap-ը նշում է, որ չորեքշաբթի սկսված քննչական գործողությունների նպատակը հանցանշաններ հայտնաբերելն է Յու Չժե Սուի գործով, որոնք կարող են միտումնավոր թաքցված լինել Կապույտ տան աշխատակիցների կողմից։

Բացի այդ, ինչպես տեղեկացնում է գործակալությունը, դատախազությունը հետաքննում է աշխատակազմի մի շարք բարձրաստիճան աշխատակիցների հնարավոր միջամտության փաստը քննության ընթացքին, ինչը, ինչպես ենթադրվում է, կարող էր հանգեցնել դրա հանկարծակի դադարեցմանը։ Մասնավորապես, հանցանշանները թաքցնելու գործում կարող է խառը լինել երկրի արդարադատության նախկին նախարար Չո Գուկը, որը մինչ այդ զբաղեցրել է նախագահի քաղաքացիական հարցերով օգնականի պաշտոնը եւ կապ ունի 2017 թվականին Յու Չժե Սուի գործի քննության հետ։

Ներկա պահին նախկին փոխքաղաքապետը կալանքի տակ է։ Սեուլի դատարանը նոյեմբերի 27-ին կալանքի համապատասխան օրդեր է տվել, այլապես Յու Չժե Սուն կարող էր թաքնվել քննությունից եւ ոչնչացնել հանցանշանները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հրվ-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները