Օդեսայում 12 մարդ Է տուժել քոլեջում բռնկած հրդեհից

17:02   04 Դեկտեմբեր 2019    199

Օդեսայում 12 մարդ Է տուժել քոլեջում բռնկած հրդեհից, այդ թվում՝ չորս հրշեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 4-ին հայտնել Է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 4-ին հրդեհ Է սկսվել Օդեսայի Էկոնոմիկայի, իրավունքի, հյուրանոցային-ռեստորանային բիզնեսի քոլեջում: Ավելի վաղ հաղորդվել Էր ինը հոսպիտալացվածների մասին: «Մարդկանց տարհանման աշխատանքներն ավարտված են, հրդեհի հետեւանքով տուժել Է 12 մարդ, որոնցից չորսը հրշեջներ են»,-ասված Է հաղորդագրության մեջ: Ինչպես նշվում Է, հրդեհաշրջումը շարունակվում Է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օդեսա  


Վերնագիրի այլ պիտակները