Փաստաթուղթը, որը դեկտեմբերի 4-ին ուղարկվել Է խորհրդարան, առայժմ կրում Է հանձնարարական բնույթ, բայց պատգամավորներից ոմանք չեն բացառում , որ «վարքականոնում բովանդակվող մի շարք հանձնարարականներ ձեռք կբերեն պարտադիր պահանջների ձեւ, որոնց չկատարումը կպատժվի տուգանքներով, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
«Վարքականոնի» գլխավոր դրույթներից մեկը վերաբերում Է այսպես կոչված մտացրիվ քայլքին: Այս տերմինով հետիոտնի վարքի կանոններ կազմողները նկատի ունեն գաջեթներով տարվածությունը, որոնց դիտումը ոմանք շարունակում են նույնիսկ քայլելիս, այդ թվում՝ ճանապարհները հատելիս:
Առայժմ, ինչպես նշել Է CNA հեռուստաալիքը, փորձագետները հակված են կրթական ծրագրերի միջոցով ներգործել մտացրիվ հետիոտների վրա: Բայց չի բացառվում նաեւ այնպիսի երկրների փորձի օգտագործման հնարավորությունը, ինչպիսիք են ԱՄՆ-ը եւ Ֆիլիպինները, որտեղ փողոցներում անուշադրության համար կարելի Է տուգանք ստանալ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սինգապուր