ԵՄ-ն պետք Է զբաղվի իր պաշտպանությամբ, քանի որ կան ոլորտներ, որտեղ ՆԱՏՕ-ն չի երեւում. ֆոն դեր Լյայեն

17:18   04 Դեկտեմբեր 2019    172

Եվրամիտությունը պետք Է զբաղվի իր պաշտպանության զարգացմամբ, որովհետեւ կան ոլորտներ, որտեղ Բրյուսելը չի տեսնում ՆԱՏՕ-ի մասնակցությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին դեկտեմբերի 4-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի նոր ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«ՆԱՏՕ-ն ամենաուժեղ պաշտպանական միությունն Է աշխարհում: Սակայն ես համոզված եմ, որ կան ոլորտներ ու հարցեր, որտեղ ՆԱՏՕ-ն չի երեւում, բայց որտեղ անհրաժեշտ Է, որ ներկա լինի Եվրամիությունը՝ գործելու կարողությամբ»,-ասել Է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները