Թբիլիսիում տրանսպորտը լավագույններից մեկը կլինի Եվրոպայում. Կալաձե

17:26   04 Դեկտեմբեր 2019    469

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, կառավարության նիստում խոսելով տրանսպորտի զարգացման մասին, հավաստիացրել է, որ Թբիլիսին կունենա ամենակարգավորված հասարակական տրանսպորտը:

«Երբ ավարտենք այս ծրագրի իրականացումը, կկարողանամ պարծենալ, որ Թբիլիսիում տրանսպորտը կլինի լավագույններից մեկը Եվրոպայում: Դրանք կլինեն բոլորովին նոր ավտոբուսներ: Զուգահեռաբար պետք է փոխարինվեն միկրոավտոբուսները: Տաքսիների բարեփոխումը հաջող է ընթանում: Կարծում եմ, որ հասարակությունը տեսնում և գնահատում է դա, բայց բարեփոխումը դեռ չի ավարտվել, և կլինեն հաջորդ քայլերը»,- ասել է Կալաձեն:

Սոցցանցերի վրացական հատվածն արդեն արձագանքել է Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությանը: Օգտատերերից մեկը գրել է, որ այլ կերպ կխոսեր Կալաձեն, երբ կանգառում սպասեր հասարակական տրանսպորտի, որի ցուցանակը տեղեկացնում է, որ սպասածդ տրանսպորտը կժամանի 82 րոպեից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալաձե  


Վերնագիրի այլ պիտակները