Հայտնաբերվել է առեղծվածային օբյեկտ, որը միլիոնավոր Արեգակներից պայծառ է

19:20   04 Դեկտեմբեր 2019    226

Աստղագետները հայտնաբերել են ռենտգենյան ճառագայթների ամենավառ աղբյուրներից մեկը՝ ավելի պայծառ, քան միլիոնավոր Արեգակներ:

Այս մասին հայտնում է Phys.org կայքը: Առեղծվածային տիեզերական ULX օբյեկտը, որը գտնվում է UGC 6456 գալակտիկայում, հեռու է Երկրից 148 միլիոն լուսային տարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մասնագետները վերլուծեցին UGC 6456 ULX-ի արխիվային լուսանկարները: Պարզվել է, որ օբյեկտը փոխել է լուսավորությունը՝ գագաթնակետային արժեքի ավելի քան երկու կարգի մեծացմամբ: Գիտնականները չեն կարող բացատրել օպտիկական և ռենտգենյան միջակայքում փոփոխականության բնույթը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աստղագետներ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները