Մեծ Բրիտանիայում պարզել են, թե ամանորյա որ հիթն է ամենաձանձրացնողը - VIDEO

20:14   04 Դեկտեմբեր 2019    190

Եվրոպայում ընտրել են ամանորյա երգերը, որոնք ամենից շատն են հոգնեցել, գրում է Variety-ն։

Առաջատարը «All I Want for Christmas is you» երգն է, որն արդեն իսկ հնչում է յուրաքանչյուր անկյունում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երկրորդ տեղում «Band Aid» խմբի «Do They Know It’s Christmas» երգն է, երրորդում՝ բրիտանական «Wizzard» կոլեկտիվի «I Wish It Could Be Christmas Everyday» կատարումը։ Հնգյակում ներառված են նաև Slade-ի «Merry Xmas Everybody»-ն և «Wham»-ի «Last Christmas» երգերը։

Ցանկում է հայտնվել նաև Ֆրենկ Լեսերի հեղինակած դասական ամանորյա կոմպոզիցիան՝ «Baby, It’s Cold Outside»։ Հեկտեմբերին երգիչ Ջոն Լեջենդը որոշել է փոխել դրա բառերը, քանի որ կարծել է, որ դրանում կարելի է սեռական հարաբերության հարկադրում նկատել։ Ընդ որում, հիթը վաղուց է վեճերի առարկա դարձել։ Լրագրողները երգը բռնաբարության օրհներգ են անվանել, ինչպես նաև նշել, որ այն կարող է պատմել հանդիպման ընթացքում բռնաբարության մասին։



Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները