Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ «սուրբծննդյան նվեր» է պատրաստում ԱՄՆ-ի համար

17:34   04 Դեկտեմբեր 2019    307

Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Վաշինգտոնը «նվեր կստանա» Փհենյանից Սուրբ Ծննդի առթիվ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Մասնավորապես, Հյուսիսային Կորեայի առաջին փոխարտգործնախարար Ռի Թհե Սոնը մեղադրել է ԱՄՆ-ին ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները ձգձգելու և դրանք ամերիկյան քաղաքական գործիչների կողմից իրենց նպատակներին ծառայեցնելու համար:

«Երկխոսությունը, որը գովազդվում է ԱՄՆ-ի կողմից, ոչ այլ ինչ է, քան հիմար հնարք՝ ԿԺԴՀ-ին այս երկխոսության մեջ ներքաշելու և դա քաղաքական նպատակներով ԱՄՆ նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործելու համար»,-ասել է Ռի Թհե Սոնը:

Նրա խոսքով՝ «միայն ԱՄՆ-ից է կախված, թե ինչ նվեր կցանկանան իրենք ստանալ»:

Հարավկորեական Yonhap գործակալությունը փոխնախարարի խոսքերը որակել է որպես սպառնալիք՝ միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումը վերսկսելու տեսքով, եթե ԱՄՆ-ն նոր առաջարկներ չանի բանակցությունների շրջանակում:

Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարի խոսքերից մի քանի ժամ անց Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգանը վստահեցրել է, որ չնայած «սպասվում էին ավելի լավ արդյունքներ, բայց Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվել բանակցություններից»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները