Էրդողանն ու Թրամփը երկկողմ հանդիպում են ունեցել Լոնդոնում

17:41   04 Դեկտեմբեր 2019    280

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լոնդոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվականը:

Հանդիպումը տեղի է ունեցել The Grove հյուրանոցում՝ մամուլի համար փակ ռեժիմով, և տևել է կես ժամ: Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-4-ը Լոնդոնում անցկացվում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթնաժողովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները