Պակիստանում պարզել են 600-ից ավելի աղջիկների ինքնությունը, որոնց վաճառել են չինացի փեսացուներին

17:46   04 Դեկտեմբեր 2019    208

Պակիստանում կարողացել են պարզել 629 աղջիկների ինքնությունը, որոնց 2018 թվականից մինչեւ 2019 թվականի ապրիլ ընկած ժամանակաշրջանում տարել են Չինաստան՝ ամուսնանալու չինացի փեսացուների հետ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Սահմանային հսկողության տվյալների պակիստանյան բազայում պահպանվել են տեղափոխված անձանց նույնականացման համարները, չինացի ամուսինների անունները եւ ամուսնությունների կնքման ամսաթվերը: Մայիսին Պակիստանում մի քանի տասնյակ չինացիներ ու պակիստանցիներ են ձերբակալել նման ամուսնությունների կազմակերպման կասկածանքով:

Սկզբում հարսնացուների առեւտրի հետաքննությունն ակտիվորեն Էր ընթանում, բայց այնուհետեւ, պակիստանցի պաշտոնյաների ճնշման ներքո այն դանդաղել Է, գրում Է AP-ն: Աղբյուրները, որոնք ծանոթ են հետաքննությանը, նշում են Պակիստանի կառավարության կողմից գործադրվող լուրջ ճնշման մասին, որը ՉԺՀ-ի հետ հարաբերություններում բարդացումներ չի ցանկանում: Պատճառն, ամենից առաջ, տնտեսական Է:

Պակիստանից քրիստոնյա ակտիվիստ Սալիմ Իքբալը, որն օգնում Է տուն վերադարձնել ստիպողաբար ամուսնացած կանանց, պնդում Է, որ Չինաստանի եւ Պակիստանի իշխանությունները չեն փորձում գտնել ու վերադարձնել վաճառված աղջիկներին: Նրա խոսքով՝ հաջողվել Է Պակիստան վերադարձնել նրանցից ընդամենը 50-ին:

Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պատմել Է, որ բոլոր աղջիկները վաճառվել են իրենց իսկ ընտանիքների կողմից: Առավել հաճախ մարդկանց առեւտրի զոհեր են դառնում Պակիստանի փոքրաթիվ ու աղքատության ճիրաններում հայտնված քրիստոնեական համայնքի աղջիկները: Իսլամական հանրապետության բազմաթիվ քրիստոնեական ընտանիքներ չինացի փեսացուի հետ ամուսնության մեջ վաստակելու կամ իրենց նյութական դրությունը բարելավելու շանս են տեսնում: Կանանց վաճառքի եւ առեւանգման հետ կապված իրադրությունը շարունակում Է բարդանալ Չինաստանում սուր գենդերային դիսբալանսի ֆոնին այն բանի պատճառով, որ այս երկրի կառավարությունը երկար տարիներ «մեկ երեխայի» քաղաքականություն Էր վարում՝ սահմանափակելով ծնելիությունը:

Չինական ընտանիքները նախընտրում Էին ունեալ տղա երեխաներ, ինչը հանգեցնում Էր մեծաթիվ աբորտների: Եթե աղջիկներին հաջողվում Էր, այնուամենայնիվ, ծնվել, ապա նրանցից շատերին պարզապես չԷին գրանցում: Ժամանակի հետ տղամարդկանց ու կանանց միջեւ քանակական տարբերությունը մեծացել Է: Պաշտոնական վերջին տվյալների համաձայն, այսօր Չինաստանում ապրում Է ավելի քան 1 մլրդ 404 մլն մարդ, նրանցից տղամարդիկ մոտավորապես 34 միլիոնով ավելի են, քան կանայք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան  


Վերնագիրի այլ պիտակները