ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հանդես Է եկել համատեղ հայտարարությամբ

17:56   04 Դեկտեմբեր 2019    370

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները» եւ միջազգային ահաբեկչությունը համարում են դաշնքի անդամ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է Լոնդոնում ՆԱՏՕ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ դեկտեմբերի 4-ին տարածված հայտարարության մեջ:

«Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են եվրատլանտյան անվտանգությանը, ահաբեկչությունը՝ դրա բոլոր ձեւերով, մշտական վտանգ Է ներկայացնում մեզ բոլորիս համար»,-նշվում Է փաստաթղթում: Մյուս սպառնալիքների թվում նշվել են միջազգային հակամարտությունները, միգրացիան, կիբեռգրոհները եւ հիբրիդային հարձակումները:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները աշխարհում Չինաստանի ազդեցության աճը համարել են միաժամանակ համագործակցության խորացման հնարավորություն եւ խնդիր: Բացի այդ, նրանք հաստատել են տիեզերքը որպես դաշինքի գործունեության ոլորտ ճանաչելու որոշումը:

Գագաթնաժողովի արդյունքներին նվիրված իր ելույթում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ն տիեզերքն օգտագործելու Է կապ ապահովելու եւ դիտարկումների համար՝ զենք չտեղաբաշխելով այնտեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները