Թաիլանդում երիտասարդը վարդակին միացված սմարթֆոնով խաղալու ժամանակ հոսանքահարվել է

21:08   04 Դեկտեմբեր 2019    208

Թաիլանդի Չոնբուրի քաղաքի 28-ամյա բնակիչ Կիտտիսակ Մունկիթին վարդակին միացված սմարթֆոնով խաղալու ժամանակ հոսանքահարվել է:

Տղամարդը սմարթֆոնով խաղալու համար փակվել է սենյակում: Այդ ընթացքում նրա 57-ամյա մայրը մի քանի անգամ տանը մաքրություն անելու համար օգնության է կանչել նրան, բայց վերջինս հրաժարվել է օգնել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Երբ կինն աշխատանքի գնալուց առաջ մտել է տղայի սենյակ, սկզբում կարծել է, թե որդին քնած է, և սկսել է բարկանալ օգնել չցանկանալու համար: Հետո մայրը Մունկիթիի ձեռքերին այրվածքներ է նկատել և ոստիկանություն կանչել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները