Մերկելը հայտնել է ռուս դիվանագետների արտաքսման պատճառը

21:23   04 Դեկտեմբեր 2019    244

Գերմանիան որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության մասին գործի ֆոնին, քանի որ հանցագործության հետաքննության հարցում աջակցություն չի ստացել Մոսկվայի կողմից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է չորեքշաբթի կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:

«Մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկել, քանի որ չենք տեսել, որ Ռուսաստանը աջակցություն է ցույց տալիս սպանության հետաքննության հարցում»,- ասել է կանցլերը:

Մերկելը չի բացառել, որ երկու ռուս դիվանագետների արտաքսումը Գերմանիայից կարող է բարձրացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Փարիզում, որը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Կանցլերը չի կարծում, որ այս հարցը բացասաբար կազդի «նորմանդական ձևաչափով» հանդիպման վրա:

Հիշեցնենք, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակցի «անցանկալի անձ» է հայտարարել՝ օգոստոսին Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործի հետ կապված:

Ավելի ուշ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Դմիտրի Նովիկովը հայտարարել է, որ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի Բեռլինի որոշման դեմ, ըստ որի երկու ռուս դիվանագետ «անցանկալի անձ» է հայտարարվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները