ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ

21:43   04 Դեկտեմբեր 2019    262

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները «Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները» և միջազգային ահաբեկչությունը համարում են դաշինքի անդամ երկրների անվտանգության հիմնական սպառնալիքները:

Այդ մասին ասված է Լոնդոնում ՆԱՏՕ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ դեկտեմբերի 4-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները սպառնալիք են եվրատլանտյան անվտանգությանը, ահաբեկչությունը՝ դրա բոլոր ձևերով, մշտական վտանգ է ներկայացնում մեզ բոլորիս համար»,- նշվում է փաստաթղթում: Մյուս սպառնալիքների թվում նշվել են միջազգային հակամարտությունները, միգրացիան, կիբեռգրոհները և հիբրիդային հարձակումները:

ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները աշխարհում Չինաստանի ազդեցության աճը համարել են միաժամանակ համագործակցության խորացման հնարավորություն և խնդիր: Բացի այդ, նրանք հաստատել են տիեզերքը որպես դաշինքի գործունեության ոլորտ ճանաչելու որոշումը:

Hayatsk.info

Աշխարհ,

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները