Մելանյա Թրամփի արտաքին տեսքը ՆԱՏՕ-ի ընդունելության ժամանակ դժգոհություններ է առաջացրել երկրպագուների շրջանում

21:53   04 Դեկտեմբեր 2019    244

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ոչ ստանդարտ հանդերձանք է ընտրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների ընդունելության ժամանակ, որը տեղի է ունեցել Լոնդոնի Բուքինգհեմյան պալատում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ հանգամանքին մեծ ուշադրություն են դարձրել ամերիկյան լրատվամիջոցները:

Լուսանկարներում ԱՄՆ առաջին տիկինը պատկերված է վառ դեղին երկար թիկնոց-վերարկուով, որը նա համալրել է մանուշակագույն բարձրակրունկ կոշիկներով:

Միևնույն ժամանակ նշվում է, որ թագավորական ընտանիքի անդամները միջոցառմանը ներկայացել են առավել ավանդական գույների հանդերձանքով: Մասնավորապես, Քեմբրիջի դքսուհի Քեթրինը միջոցառման համար փակ, կանաչ երանգի զգեստ է ընտրել, արքայազն Չարլզի կինը` Քորնուոլի դքսուհին` կարմիր զգեստ` սև թիկնոցով, իսկ Էլիզաբեթ Երկրորդ թագուհին` կանաչ կոստյում:

Համացանցի օգտատերերի շրջանում բուռն քննարկումների առիթ է դարձել տիկին Թրամփի ընտրած զգեստը. շատերին այն տարօրինակ են համարել: «Ինչպիսի սարսափելի ընտրություն, այն էլ այսպիսի կարևոր միջոցառման համար»,- գրել է օգտատերերից մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները