Կիմ Չեն Ընը կնոջ հետ միասին սպիտակ ձիով բարձրացել է սուրբ լեռը

22:24   04 Դեկտեմբեր 2019    235

ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը իր կնոջ՝ Լի Սոլ Չժուի և ռազմական հրամանատարների հետ միասին սպիտակ ձիով բարձրացել է Պեկտուսան սուրբ լեռը։

Նշվում է, որ արշավի ընթացքում ԿԺԴՀ ղեկավարն ասել է, որ Հյուսիսային Կորեայի երիտասարդությունը պետք է «ավելի ամուր զինվել մեծ գաղափարներով և ոգով, որը ներկառուցված է Պեկտուի հեղափոխական ավանդույթներով», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ըստ լեգենդի՝ 4000 տարի առաջ Կորեական հնագույն պետության հիմնադիր Թանգունի հայրը իջել է Պեկտուսան լեռան վրա, ուստի այս լեռը համարվում է սուրբ: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նրա ստորոտում տեղակայված էին պարտիզանների ճամբարներ, որոնք պայքարում էին ճապոնական զավթիչների դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները