Ջուլիանին ժամանել է Կիև. NYT

09:08   05 Դեկտեմբեր 2019    239

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին այցելել է Կիև, հաղորդում է The New York Times-ը:

Նշվում է, որ մինչ այդ, դեկտեմբերի 3-ին, Ջուլիանին այցելել է Բուդապեշտ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հստակեցվում է, որ Ուկրաինայում Սպիտակ տան ղեկավարի փաստաբանը կհանդիպի Ուկրաինայի այլ նախկին դատախազների հետ, որոնք զբաղվել են ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի մասնակցությամբ, Burisma նավթագազային ընկերությունում կոռուպցիոն գործի հետաքննությամբ:

Նրանց թվում են Վիկտոր Շոկինը և Կոնստանտին Կուլիկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ջուլիան  


Վերնագիրի այլ պիտակները