Պենտագոնը Իրանի «պոտենցիալ ագրեսիայի նշաններ» է տեսնում

10:16   05 Դեկտեմբեր 2019    369

«Կան նշաններ, որ Իրանը պոտենցիալ կերպով կարող է ագրեսիվ գործողություններ նախաձեռնել ապագայում՝ կապված Իրանի և ԱՄՆ-ի միջև աճող լարվածության հետ։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Ռուդը։

Պարսից ծոցում լարվածությունը աճել է այս ամառ նավթային տանկերների վրա հարձակումից հետո, այդ թվում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների ափերի մոտ և Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների վրա։ Վաշինգտոնը գրոհների մեջ մեղադրել էր Իրանին, որը հերքում է այդ մեղադրանքները։

«Մենք շարունակում ենք տեսնել նշաններ, և հասկանալի պատճառներով ես չեմ մանրամասնի այն, որ Իրանի պոտենցիալ ագրեսիա կարող է տեղի ունենալ»,- հայտարարել է Ռուդը։ «Մենք Իրանի կառավարությանը շատ հստակ ազդանշաններ ենք ուղարկել ագրեսիայի հնարավոր հետևանքների վերաբերյալ»,- ասել է Ռուդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները